«Լորկէ» եւ  «Շիրխանի» երգերի այցեքարտը ձեռքին՝  երկարատեւ լռությունից հետո երգչուհի Աիրդա Սարգսյանը շուտով իր երկրպագուներին կներկայանա նորովի՝ պահպանելով նախկին ոճը:


Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, որ արդեն պատրաստվում է մի քանի երգեր ձայնագրել, որոնք այս տարի ամենայն հավանականությամբ կունենան տեսահոլովակներ. «Տեսահոլովակների համար կոնկրետ ժամկետներ չեմ ուզում նշել, քանի որ փորձը ցույց է տվել, որ անգամ այն ծրագրերը, որոնք գրեթե կատարված են, երբ նախապես խոսում եմ դրանց մասին անմիջապես փլուզվում են, դրա համար միայն կասեմ, որ պլաններ ունեմ այս տարի նորովի ներկայանալ իմ հանդիսատեսին, իսկ թե երբ, չեմ կարող ասել»,- նշեց Աիդան ու պատմեց այսքան տարիների լռության պատճառի մասին. «Ես սիրում եմ որեւէ գործ անելիս անել հնարավորինս որակով ու ճաշակով, այս տարիների ընթացքում լռում էի, քանի որ չէի գտնում ինձ համար ճաշակով երգեր, որոնք կցանկանայի ներկայացնել իմ հանդիսատեսին:


Հայկական երգարվեստի այսօրվա անհասկանալի շուկայում իսկապես դժվար է գտնել որակով երգեր, իսկ այն երգերը, որոնք արդեն շուտով կներկայացնեմ, կլինեն Աիդա Սարգսայնի ոճի ու այսօրվա ընդունված ոճերի հետաքրքիր միքս, որոնք կլինեն այսօրվա շնչով, բայց իմ «համեմունքներով»:


Շարունակությունը` այստեղ: