Դերասանուհի Աննա Հարությունյանը Նոր տարին դիմավել է տանը՝ ընտանիքի հետ: ESem.am-ի հետ զրույցում նա ասաց, որ վստահ է՝ 2015 թվականին աշխատասեր բոլոր մարդիկ փառավորվելու են:)

 

Աննան ամանորյան նոր ֆոտոշարք է անցել, որի առաջին մասն, իր խոսքով, զվարճալի է անցել:) Նա նկարահանվել է խանութի ցուցափեղկում՝ տոնածառի պես զարդարված: «Փողոցով անցնողները մի պահ կանգ էին առնում և ժպտում: Ուրախ եմ, որ մարդկանց մոտ տոնական տրամադրություն ստեղծեցի»,- ասաց դերասանուհին, ով ֆոտոշարքի երկրորդ մասը նվիրել է քաղաքաբնակներին:)

 

 

«Այս շարքը նրանց մասին է, ովքեր շքեղազարդ հագնված գնում են կացնահարված հրաշագեղ եղրևանինիները՝ այդպիսով առիթ տալով ոմանց կազմակերպել ամենամյա սպանդը՝ «Եղևնիներ ասֆալտին»… Կուզեի մարդիկ հիշեին, որ  մեկ լուցկին գուցե չնչին բան է, բայց հազար լուցկին մի ծառ է: Թող 2015-ը լինի ոչ թե կացնահարման, այլ բեղմնավորման տարի»,- շեշտեց դերասանուհին:

Աննան շնորհավորեց հատկապես Հայոց մարտունակ բանակի Ամանորը՝ հանձին զինծառայող եղբորն ու բոլորին մաղթեց խաղաղ տարի: Դերասանուհուն ամանորյա մի շարք հարցեր էինք ուղղել, որոնց ի պատասխան նա պատմեց իր հեղինակած ամանորյա հեքիաթը, որն էլ դարձավ 2015 թվականի մեր առաջին հրապարակումը:) Ի դեպ, Աննան նշեց, որ իր հեքիաթի եղևնին էլ է արհեստական :)

 

 

«Կլինի կեսգիշեր, չքանղ, հեքիաթային կեսգիշեր: «Փոքրիկ» աղջնակը տոնական եղրևանու կողքին կանգնած, թաթիկներն ամուր սեղմած, սրտատրոփ կսպասի Ձմեռ Պապին: Կհնչի վերջին`տասներկուերրորդ զանգը, փոքրիկը կանաչ, խորունկ աչուկները կբացի և կտեսնի իր առջև կանգնած Ձմեռ Պապին: Նա կխնդրի Ձմեռ Պապին պահել իր համար բերած նվերը և դրա փոխարեն մի քանի պարզ ճշմարտություն բացահայտել.

-Պա՛պ,- մի տեսակ ջերմությամբ կսկսի նա,- գիտեմ, հեռվից ես գալիս և հոգնած ես, բայց խնդրում եմ, մի քիչ լուսավորիր այն խավարը, որում գտնվում եմ ես և, գուցե, ինձ նման մի քանի հոգի: Կարծում եմ՝ հիմա ճիշտ ժամանակն է. չէ՞ որ ողջ քաղաքը լուսավորված է տոնական լույսերով: Ասա՛ ինձ, խնդրեմ, էդ ինչպե՞ս է, որ մարդիկ բարությունը մոռացած չարությանը կերկրպագեն:

 

 

Ձմեռ Պապը մի քիչ զարմացած, բայց և մեղմ ու շոյող հայացքով նրան կնայի ու կպատասխանի.

-Դա նրանից է, քաղցրիկս, որ բարությունը անպաշտպան է և մոռանում է, որ ինքն էլ բռունցքներ ունի:

-Լավ,- կժպտա փոքրիկը (կարծես նրան շատ դուր եկավ պատասխանը), և կշարունակի,- իսկ էդ ինչպե՞ս է, Պա՛պ, որ մարդ կա ունի հազար ջորի, մարդ էլ` ոչ ուլ, ոչ էլ մաքի:

Ձմեռ Պապն էլ ավելի կզարմանա «փոքրիկի» խելամիտ հարցերից և կպատասխանի.

-Էդ նրա համար է, քաղցրիկս, որ մարդ ճանաչի իր ուժը, ինքն իր ուժերով հասնի ամեն բանի ու դրանից էլ ավելի երջանիկ դառնա:

-Լավ,- գոհունակ կժպտա փոքրիկը` իբրև համաձայնության նշան, ու կշարունակի,-իսկ էդ ինչի՞ց է, Պա՛պ, որ մարդ երբեմն էդ ճանապարհի վրա իրեն մենակ կզգա:

-Էդ նրանից է, քաղցրիկս, որ մարդ չգիտի, որ իր մենությունը չնչին բան է՝ համեմատ Աստված Պապի մենության հետ:

 Աղջիկը սարսափելի կլրջանա, կարծես չէր սպասում, որ ամենակարող Աստծո մասին այսպիսի բան կլսի. երբևէ չէր մտածել, որ Աստված նույնպես ջերմության կարիք ունի:

-Աստված իրոք էդքան մենա՞կ է,- մի խոր թախիծով կհարցնի աղջիկը ու կանաչավուն աչուկները թեթևակի կթրջվեն անկեղծ  ցավակցության արցունքներով: -Իսկ ես ի՞նչ կարող եմ անել նրա համար, Պապ, դու միայն ասա,- վայրկենապես կխիզախզնա աղջիկը՝ մանուկներին հատուկ խիզախությամբ:

-Օ՜, կհառաչի Ձմեռ Պապը ու կարծես կանէանա իր մտքերի հորձանուտում, իսկ փոքրիկը մի նոր փութով վրա կտա: -Հն Պապ, դե ասա՛, կուզե՞ս Նանիկիս տար իրեն, ճիշտ է, նա իմ ամենասիրած տիկնիկն է, բայց մենք մամայի հետ մի բան կմտածենք:

 

 

Ձմեռ Պապը թախծոտ կժպտա, կշոյի երկար, ճերմակ մորուքը ու ծանր ձեռքը կդնի աղջկա ուսին, իսկ աղջիկը մի անասելի ջերմություն կզգա:

-Քաղցրի՛կս,- լայն ժպիտի տակ թաքնված տխրությամբ կսկսի Ձմեռ Պապը,- կուզե՞ս քեզ մի պատմություն պատմեմ:

-Բա ոնց , պապ, ինչքա՜ն ուզես,- ուրախությունից ծափ կտա փոքրիկը:

Ու Ձմեռ Պապը բաց կթողնի սրտից իր խորունկ երազը, որն էդ նույն պահին հազարավոր տներ կմտնի:

-Ճանապարհին, երբ գալիս էի էստեղ, ամպերում երկու հրեշտակի հանդիպեցի: Նրանցից մեկն անընդհատ վեր ու վար էր անում՝ երկիր ու վեր` Աստծո մոտ, մյուսը անգործ, հանգիստ նստած էր: Նրան, ով արագ վեր ու վար էր անում, մի պահ կանգնեցրի ու հարցրի, թե ի՞նչ նշանակությամբ է աշխատում և ինչո՞ւ է այսքան ծանրաբեռնված: Նա մի պահ կանգ առավ և շունչը դժվարությամբ կարգավորելով ասաց, որ իր պարտականությունն է երկրից Աստծուն հասցնել մարդկանց ցանկությունները և խնդրանքները, քանի որ այսօր տոն է, մարդկանց ցանկությունները ու խնդրանքները շատ են, ինքն էլ ստիպված է շատ աշխատել:

 

 

Լսելով պատասխանը` ես մոտեցա մյուս հրեշտակին, որը շարունակում էր մնալ անգործ նստած և նույն հարցը նրան ուղղեցի: Նա պատասխանեց, որ ինքն էլ երկրից մարդկանց շնորհակալությունն Աստծուն հասցնող հրեշտակն է, բայց քանի որ մարդիկ շատ զբաղված են իրենց ցանկություններն ու խնդրանքներն Աստծուն ուղղելով և չեն էլ նկատում, որ իրենց ցանկություններից շատ-շատերն արդեն կատարվել են, շնորհակալություն ասելու ժամանակ չունեն, դրա համար էլ նստել է ու սպասում է մի երջանիկ պատահարի, այլապես ինչպե՞ս գնա Աստծո մոտ ու 1.000000000000000 նrա մենությունը…

 

 

Էնպես որ, քաղցրիկս, դու շնորհակա՛լ եղիր, և Աստված այլևս մենակ չի զգա իրեն,-ասաց Ձմեռ Պապն ու մինչ աղջիկը թաց աչքերով ընկալում էր այդ պարզ ճշմարտությունը, Ձմեռ պապը մի ուրիշ «փոքրիկի» էր լուսավորում: Ու էդպես՝ մի ողջ մարդկության: Իսկ աղջիկա ցանկացած նվերը, միևնույնն է, սպասում էր նրան չքնաղ եղրևանու ներքո, որը բացելուն պես, աղջիկը հայացքը հառեց երկնքին ու ի սրտե շնորհակալ եղավ`որպես ճշմարտության առհավատչյա: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ…

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՐԲ ԾՆՈՒՆԴ

Հ.Ա.»:

 

 

 

Զգեստների մոդելավորող՝ Լուսինե Թարախչյան

Դիմահարդար՝ Վարդուհի Նահապետյան

Վարսահարդար՝ Անուշ Տ. Մելքոնյան

Տաղավարի ձևավորող՝ Գայա Միսկարյան

Լուսանկարները՝ Խանդութ Պարույրյանի


ԱՄ'անորյա տրամադրությամբ՝ Ամալյա Հովհաննիսյան