BlogNews.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել այն հայտնի գեղեցկուհիներին, որոնք տոներին ընդառաջ առաջարկում են ամանորյա ճաշատեսակների իրենց բաղադրատոմը: Այս անգամ հյուրընկալվել ենք Արամեին ու Աննա Թովմասյանին:
Գաղտնիք չէ, որ Աննան խոհանոցի նկատմամբ անտարբեր չէ: Նա հաճախ է իր Instagram-ում հոլովակներ ներկայացնում, որտեղ քայլ առ քայլ ցուցադրում է ինչպես ստանալ ցանկալի արդյունքը: Տոնական սեղանի ճաշատեսակներից լավագույնը Աննան օրերս պատրաստել է հատուկ BlogNews.am-ի համար: Ներկայացնում ենք գեղեցիկ ֆոտոշարքն ու յուրահատուկ բաղադրատոմսը, որն Աննան խորհուրդ է տալիս համտեսել Սուրբ ծննդյան տոներին: Ի դեպ՝ սա առաջին դեպքն էր, երբ հայտնի ամուսինները համաձայնել են իրենց տանը լրատվամիջոցի ներկայացուցչի հյուրընկալել:
Բաղադրությունը
Ձուկ՝ 1 կգ
Բրինձ՝ 0.5 կգ
Պանիր «Ռոքվոր»՝ 200գ
Սերուցք՝ 200գ
Կարմիր և սև պղպեղ
Աղ
Բուսայուղ
Ռեհան
Պատրաստման եղանակը
Ձուկը համեմում ենք աղով և պղպեղով և թողնում 15 րոպե, որպեսզի մարինացվի, հետո տեղափոխում ենք ջեռոց և 180 աստիճանի տակ տապակում: Այդ ընթացքում խաշում ենք բրինձն ու պատրաստում «Պանտի» սոուսը: Պանիրն ու սերուցքը հարում ենք ու ավելացնում ռեհան:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։