Մինչև Նոր տարի հաշված օրեր են մնացել, իսկ շուկաներն ու սուպերմարկետները լի են մթերքներով, որոնք շուտով հայ կնոջ ձեռքում տոնական, համեղ ու գեղեցիկ ուտեստների կվերածվեն։ Շատերն արդեն կազմել են Ամանորի սեղանը զարդարող ուտեստների ցուցակը։ Ի՞նչ է, կարծում եք՝ համեղ պատրաստելը միայն տնային տնտեսուհիների՞ն է բնորոշ: Պարզվում է՝ ոչ: Աստղերից շատերն էլ հեռու չեն խոհանոցից: Հայտնի գեղեցկուհիները գիտեն, որ դեպի տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով, դրա համար էլ ժամանակ չեն խնայում խոհանոցում լինելու համար: BlogNews.am-ը սկսում է նոր շարք, որտեղ հայտնիները կիսվում են ամանորյա ճաշատեսակների իրենց բաղադրատոմսով: Շարքի առաջին հերոսուհին դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինն է՝ սննդաբան-դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը: Ներկայացնում ենք գեղեցիկ ֆոտոշարք  ու սեփական մտահղացմամբ համեղ բաղադրատոմս Լիլիթի խոհանոցից:

Լիլիթը սիրում է խոհանոցում իմպրովիզներ անել ու ստեղծագործել: Ասում է՝ դեռ չի եղել դեպք, որ խանութ գնա կոնկրետ մթերքներ գնելու, ինչ-որ բան պատրաստելու համար: Այդ պահին ինչ լինում է տանը, փորձում  է համադրել ու ստանալ համեղ ուտելիք: Իսկ ահա մեր դեպքում բացառություն արեց. Լիլիթը մեզ ու հայ կանանց  վստահեց իր ֆիրմային բաղադրատոմսերից երկուսը, որոնք անգամ իր հաճախորդներին է հազվադեպ տրամադրում:

«Համեղ ճաշատեսակ ստանալու գաղտնիքն, իմ կարծիքով, այն է, որ սիրով պատրաստես, հոգի ներդնես, էմոցիաներ ու տրամադրություն փոխանցես: Դա շատ կարևոր է»:

IMG_6454 copy

Հավի կրծքամսով տաք ուտեստ

Բաղադրությունը՝

Շամպինյոն՝ 100 գրամ

Կծու կամ բուլղարական պղպեղ՝ 1 հատ

Պոմիդոր՝ 1 հատ

Բրոկոլի՝ 100 գրամ

Հավի կրծքամիս՝ 1 հատ

Պարմեզան պանիր՝ 100 գրամ

Համեմունքներ

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։