Life.panorama.am-ը գրում է.

 

Սագը լավ լվանալ, աղ ու պղպեղ լցնել դրսից ու ներսից: Թողնել 2 ժամ: կարտոֆիլը մաքրել, կտրատել խորանարդաձև, եփել աղ լցված ջրում մինչ կիսապատրաստ կլինի:

Խնձորները մաքրել, հանել միջուկը ու կտրատել: Կարտոֆիլն ու խնձորը խառնել:

Սագի մեջ կարտոֆիլախնձորային զանգված դնել ու կարել: Դնել տապակի մեջ՝ մեջքով ներքև: Դնել ջեռոցը, տապակել 200 աստիճանում 2 ժամ: Երբ վերին մասը սկսի վառված տեսք ընդունել, ծածկել փայլաթղթով: