Բաղադրիչներ
Լոլիկ – 2 հատ
Մոցարելա պանիր – 1 գնդիկ
Կանաչ ռեհանի տերևներ
Ձիթապտղի յուղ – 60 մլ
Աղ
Պատրաստման եղանակը

Լվանալ լոլիկը և կտրատել մոտ 5 մմ հաստության օղակների: Նույն եղանակով կտրատել նաև մոցարելան:
Հերթականությամբ իրար վրա շարել լոլիկները և պանիրը, զարդարել ռեհանի լվացած տերևներով:
Ըստ ցանկության աղ անել, ավելացնել ձիթապտղի յուղը և մատուցել: