Դերասանուհի Աննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել է նույն երանգի վերարկուի հետ։ Աննան արձակել է մազերը, սպորտային կոշիկ ընտրել։ Կերպարն ամբողջական է դարձրել արեւային ակնոցը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Մոսկվայում։