Դերասանուհի Լիա Զախարյանը ինստագրամայն էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։
Հրապարակված լուսանկարում դերասանուհին ուսի հատվածում բաց բլուզ է կրում, որը համադրել է սեւ շրջազգեստի հետ։ Կերպարն ամբողջացնում է կանաչ վերնաշապիկը։ Երիտասարդ դերասանուհին հավաքել է մազերը, բնական շպար ընտրել։ Լիան արեւային ակնոց է կրում։
Հրապարակմանը կից դերասանուհին գրել է.
«Շատ կարեւոր է զգալ ու ընդունել միմյանց եղանակը։ Այն բոլորի դեպքում տարբեր է։ Մեկն ապրում է մշտական աշնանը՝ համաչափ եւ անտարբեր անձրեւով, մեկը՝ ոգեշնչող գարնանը, ուր անձրեւոտ օրվանը արեւոտն է հաջորդում։ Կարեւոր է մտերիմին չստիպել լինել այնպիսին, ինչպիսին նրան ցանկանում ես տեսել։ Չհանդիմանել։ Միեւնույն է, նա մնալու այնպիսի, ինչպիսին կա, վերադառնալու է իր, թեկուզ մոլորակի ամենացուրտ եղանակին։ Ավելի լավ է հենց սկզբից ընդունել սիրելի մարդու եղանակը, նրա լուսավոր հատկությունները, ցույց տալ քո եղանակի լավագույն հատկություններն ու երկուսի համար ընդհանուր կլիմա ստեղծել»: