Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Աստղիկ Ալավերդյանն է, ով տարիներ շարունակ ATV հեռուստաընկերության «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարի շրջանակներում փորձում էր «լուծել» յուրաքանչյուր հեռուստադիտողի ընտանեկան խնդիրը: Հավասարակշռված, բայց զգայուն Աստղիկը «խանդոտ» ու «զգուշավոր» մայրիկ է: Այն աստիճան խանդոտ, որ փոքրիկին «հետևում» է «տեսախցիկներով»:

 

-Բոլորովին վերջերս եք մայրացելեթե չեմ սխալվումՁեր բալիկը երեք ամսեկան է:Հավանաբար, այժմ զբաղվում եք միայն նրանովայո՞:


-Մեծամասամբ՝ այո: Շատ քիչ ժամանակ էլ տրամադրում եմ մեր միջոցառումների կազմակերպմանը, փորձում եմ օգնել Նարբեին:

 

-Թեկուզ քիչ ժամանակբայց այդ ընթացքում բալիկին ո՞ւմ եք վստահում:


-Ինձ հետ մեր գրասենյակ եմ տանում, միասին գնում ենք աշխատանքի (ժպտում է):

 

-Ձեր որդուն Մոթե անունը հատո՞ւկ եք տվել:


-Այո: Դեռ նոր էինք իմացել երեխայի սեռը, վավերագրական ֆիլմ էինք նայում Մոնթե Մելքոնյանի մասին: Նարբեն ոգևորված ասաց՝ Մոնթե դնենք անունը: Ես էլ զգացի, որ այո՛, ինքը Մոնթե է, իրեն կսազի: Եվ այդպես է, հիմա չեմ էլ պատկերացնում՝ ուրիշ ինչ անուն կարող էր լինել, եթե ոչ Մոնթե:

 

Շարունակությունը` այստեղ: