Այս աղջկան մեր ժամանակների Մերիլին Մոնրո են անվանում, և հիմա միասին կպարզենք, թե ինչու։Սարինա Նովակը ծնվել է Գերմանիայում և մինչև 20 տարեկանն ապրել է հայրենի երկրում։ Վաղ տարիքից աղջիկը երազում էր մոդելային կարիերայի մասին։ Նա մասնակցում էր տարբեր մրցույթների և արդեն 18 տարեկանում եկավ ժամանակը մասնակցելու իր կյանքի ամենալուրջ մրցույթին՝ Միսս Գերմանիային։
Բայց, այ քեզ դժբախտություն, նա չկարողացավ անցնել նախընտրական փուլը իր քաշի պատճառով։ Նրան փաստի առաջ դրեցին․ կամ նիհարում է, կամ մոռանում է գեղեցկության մրցույթների մասին։
Այդ պահին Սարինան գիտակցեց, որ չի պատրաստվում ողջ կյանքում զրկել իրեն համեղ ուտելուց և որոշեց լրիվ այլ ճանապարհով գնալ։
Սարինան տեղափոխվեց ԱՄՆ և plus-size մոդել դարձավ։ Աղջիկը ներդաշնակ է իր մարմնի և ավելորդ կիլոգրամների հետ։ Նա երջանիկ է, որ իր երազանքն իրականություն դարձավ և միևնույն ժամանակ կարող է չզրկել իրեն սնունդից։
Համաձայնեք, նա իրոք շքեղ տեսք ունի։