ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգում 43-ամյա մերկապարուհի Ռոեն Շերիլ Միլսն սպանել է իր սիրեցյալի որդուն:
Կինը թմրանյութերի դիմաց սիրով է զբաղվել հաշմանդամություն ունեցող 29-ամյա Բո Ուայթի հետ, ապա սպանել նրան: Այս մասին հայտնում է Metro-ն:
Նշվում է, որ հանցագործությունը կատարվել է 2018 թվականի ապրիլին:
Սպանելուց հետո Միլսը անդամահատել է մարմինը, կտրել նաև տղայի գլուխը: Նա փորձել է թաղել իր զոհին անտառում, սակայն բռնվել է ոստիկանների կողմից:
Կինը մեղադրվում է առաջին աստիճանի սպանություն կատարելու մեջ: