Օրեր առաջ Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին Երևանում նկատել են նոր ընտրյալի ուղեկցությամբ, սակայն Արթուրը խուսափել էր նրա հետ հայտնվել տեսախցիկների առաջ: Բռնցքամարտիկն իր մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանի միջոցով փոխանցել էր, որ դեռ չի ուզում մեկնաբանություն տալ անձնական կյանքի մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հատնի դարձավ, որ Արթուրը բաժանվել է կնոջից՝ Մերի Աբրահամյանից, ինչից հետո իրենց որդուն իր հետ տարել է Գերմանիա: Մայրը պայքարում էր երեխայի խնամակալության իրավունքի համար: Առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել էր մասնակի։ Ամուսնալուծության հայցը բավարարվել էր, երեխայի խնամակալությանը' ոչ։ Մերի Աբրահամյանը դիմել էր վերաքննիչ դատարան։ Վերանքննիչ դատարանը վերադարձրել էր բողոքները' փաստաթղթերի ոչ բավարար լինելու հանգամանքով։
Լուսանկարները՝ Kaiser Cakes-ի էջից