Երգչուհի Ադելը ոչ մի դեպքում չի ցանկանում ասել իր նորածին որդու անունը: “People” ամսագրի հետ զրույցում երգչուհին նշել է. “Ես նրան պարզապես Փոքրիկ եմ անվանում”:

24-ամյա երգչուհին, ում երեխայի հայրը Սիմոն Կոնեկին է, բացատրել է, թե ինչու է ցանկանում իր որդու անունը գաղտնի պահել:

“Ես հիմա չեմ ցանկանում նշել նրա անունը: Այս հարցն ինձ համար խիստ անձնական է; Ես ցանկանում եմ, որ իմ որդին միայն իմը լինի…”

Սակայն, կարծես թե, երգչուհին փոքրիկ սխալ է թույլ տվել: Երեքշաբթի օրը Լոս Անջելեսի փողոցներից մեկում զբոսնելու ժամանակ երիտասարդ մայրիկի վզին տեսել են մի ոսկե վզնոց, որի վրա մակագրված է եղել “Անջելո”:

Շշուկներ են տարածվել, թե դա կարող է լինել երգչուհու որդու անունը:

Ի դեպ, Ադելն իր որդու անունը նույնիսկ հայտնի գործընկերներից է գաղտնի պահում: Համաձայն “helloonline.com” կայքի' դերասանուհի Ջեսսիկա Ալբան նվերներ է ուղարկել Ադելի որդուն, սակայն, քանի որ դերասանուհին չի իմացել երեխայի անունը, նվերների տուփի բացիկի մեջ ոչինչ գրված չի եղել:

Ադելի որդին ծնվել է 2012 թ-ի հոկտեմբերի 20-ին: Այդ օրվանից սկսած երգչուհին հայտարարել է, որ չի պատրաստվում հանրությանը հայտնել իր որդու անունը: Ադելն իր հղիության լուրը հաստատել էր հունիսի 20-ին: