Bravo.am-ը գրում է.

 

Հայաստանում ստեղծվել է ներառական պարային պրոֆեսիոնալ առաջին խումբը, որում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող պարողներ, ովքեր վստահ են`  նպատակները պետք է իրականություն դարձնել: «ՀայՖեստ» միջազգային փառատոնի շրջանակում «Մի լքիր ինձ» պարային ներկայացմամբ օրերս կայացել է պարող դերասանների առաջ բեմելը: Ներառական պարային խումբը ստեղծվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» նախագծի աջակցությամբ: 

 

 
“Մի լքիր ինձ” ներառական պարային ներկայացման պրեմիերային
 


Երեւանի գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի եւ Մեծ Բրիտանիայի «Կանդուկո» պարային թատրոնի համագործակցության շնորհիվ ստեղծված 50 րոպե տեւողությամբ ներկայացման մեջ պարում են հաշմանդամություն ունեցող եւ չունեցող պարողներ: Ավելի քան մեկ տարի տեւած դասընթացներից, մասնակիցների ընտրությունից ու փորձերից հետո խումբը ներկայացրել է  պատմություններ "Ne Me Quitte Pas"/"Մի լքիր ինձ"/ երգի տարբեր մեկնաբանությունների ներքո: 


Շարունակությունը` այստեղ: