Mediamall.am-ը ներկայացրել է վերջերս կայացած «Կատարյալ ամուսինը» ներկայացման պրեմիերան, ինչպես նաև' նոր կազմավորված թատերախմբի՝ Temp Art-ի և նրա պլանների մասին: Ամանորյա տոներին ընդառաջ թատերախումբը ևս մեկ անակնկալ կմատուցի:
Դեկտեմբերի 24-ին Գեղագիտության կենտրոնի ‹‹Մետրո›› թատրոնում կկայանա Ծովինար Գևորգյանի «Երջանկության մոլորակը կամ Լուսերեսն ու Վարդերեսը» ամանորյա մանկական հեքիաթ ներկայացման պրեմիերան:
Նշենք, որ այս ներկայացմանը հրավիրված են սիրված դերասաններ, որոնց թվում' նաև դերասան Հայկ Պետրոսյանը, ով հանդիսատեսին առավել հայտնի է «Քաղաքում» սերիալից:
Թատերախումբը հույս ունի իսկական և անմոռանալի հեքիաթ մատուցել երեխաներին և դրանով իսկ ստիպել նրանց հավատալ հեքիաթների իրական լինելուն:
Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Անի Բայաթյանը, պարեր' Նակա Միրզոյան, նկարիչ՝ Նարեկ Քեշիշյան, պրոդյուսեր՝ Միքայել Բագրազյան։
Դերերում' Տաթևիկ Գրիգորյան, Անի Բայաթյան, Արթուր Պետրոսյան, Սոնա Մարտիրոսյան, Անահիտ Կարապետյան, Հայկ Պետրոսյան, Նանա Ղահրամյան: