Mediamall.am-ն արդեն պատմել է «Կատարյալ ամուսինը» նոր ներկայացման մասին, և քանի որ տեղեկացանք, որ ներկայացումը ցուցադրվում է նաև մարզերում և նույն թիմով նոր գաղափարներ իրագործելու պլաններ ունեն, փորձեցինք այս ամենի մասին, և ոչ միայն, զրուցել փոքրիկ թատերախմբի հետ:
Զրույցին ներկա էին ներկայացման բեմադրող ռեժիսորը' Միքայել Բագրազյանը(Միկա), դերասաններ Տաթևիկ Գրիգորյանը, Անի Բայաթյանն ու Արթուր Պետրոսյանը:
- Արդարացվեցի՞ն Ձեր սպասելիքները երևանյան ներկայացումներից:
Միկա. Գիտեմ, որ այժմ մարզերով եք շրջագայում. մի փոքր կխոսե՞ք այդ մասին:
- Գիտեմ, որ այժմ մարզերով եք շրջագայում. մի փոքր կխոսե՞ք այդ մասին:
Միկա. Ալավերդիում ենք խաղացել, իսկ ամսի քսանութին Վանաձորում։ Որոշել ենք Հայաստանի բոլոր մարզերով շրջել, բայց Երևանում զբաղվածության պատճառով շրջագայությունները կշարունակենք գարնանը։
- Միկա ՛, գիտեմ նաև, որ «Անծանոթը» հեռուստասերիալի ռեժիսուրայով եք զբաղվել։ Ինչո՞ւ հեռուստատեսությունից անցում կատարեցիք թատրոն, և որտե՞ղ է ավելի հետաքրքիր աշխատել:
Միկա. Սխալ կլինի համեմատելը։ Քսան տարի աշխատել եմ հեռուստատեսությում, իսկ թատրոնն ինձ համար նոր բնագավառ է։
- Ինչպե՞ս եղավ, որ համագործակցեցիք:
Միկա. Բեմադրելու որոշումը կայացվեց Տաթև Գրիգորյանի հետ. բավականին երկար փնտրտուքներից հետո ընտրվեց Դ. Չերչիլի «Դեկորատոր»-ը պիեսը։ Ջեյնի կերպարի համար հրավիրեցի դերասանուհի Անի Բայաթյանին, իսկ Ուոլտերի կերպարի համար ընտրվեց դերասան Արթուր Պետրոսյանը։
- Նույն թիմով ուրիշ պլաններ իրագործելու միտք ունե՞ք:
Միկա. Այո՛, արդեն իսկ ընթանում են մանկական ներկայացման փորձերը։ «Տեմպ–Արտ»-ը շատ նախագծեր ունի, որոնց մասին դեռ վաղ է խոսել։
- Ձեր առանձին գործունեությունը…
Միկա. Այս պահին « Ձեռագիր փրոդակշնի» հրավերով նոր լիամետրաժ ֆիլմի շուրջ եմ աշխատում։
Տաթև. Հիմնական աշխատանքս Երևանի կամերային երաժշտական պետական թատրոնում է։ Վերջերս Կարեն Քոչարյանի հետ վարել ենք կառավարական համերգ։ Հաղորդավարի աշխատանքն ինձ շատ է գրավել. երևի ուժերս նաև էդտեղ փորձեմ:
Անի. Իմ գործունեությունը … Թատրոն, թատրոն, թատրոն… դա առաջինը ու, երևի թե, վերջինը… Ամռանը նկարահանվեցի մեկ լիամետրաժ և մեկ կարճամետրաժ ֆիլմերում, միևնույն ժամանակ մասնակցում էի «ԿԱՏԱՐՅԱԼ ԱՄՈՒՍԻՆԸ» ներկայացման փորձերին։ Աշխատում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում, խաղում եմ տասից ավելի ներկայացումների մեջ, ու բոլորն էլ ինձ համար պատասխանատու, յուրահատուկ և սիրելի են։ Խաղալն իմ ապրելակերպն է' առանց որի ես կարծես չշնչեմ ու կիսատ լինեմ…իսկ իմ ամենասիրելի հոբբին ռադիոն է, արդեն տասը տարուց ավել է, ինչ աշխատում եմ ԱՐՁԱԳԱՆՔ ռադիոկայանում որպես ռադիոլրագրող–հաղորդավար…
Արթուր. Աշխատում եմ Երևանի կամերային երաժշտական պետական թատրոնում, զբաղված եմ բոլոր ներկայացումներում: Նշեմ նաև, որ Տաթևի հետ ընկերներ ենք դեռ թատրոնից' միասին ենք աշխատում: Զուգահեռ հարսանեկան միջոցառումներ եմ կազմակերպում, և շատ հաճախ հանդիսավար եմ լինում:
- Միասին աշխատելը հե՞շտ է:
Միկա. Եթե դեռ շարունակում ենք աշխատել, ուրեմն խոչնդոտները հաղթահարելի են։
Տաթև. Որտեղ լուրջ աշխատանք է կատարվում, բազմատիվ խնդիրներ են առաջանում, և միասին այդ խնդիրները լուծելն ավելի հեշտ է։
Անի. Կարծում եմ' յուրաքանչուր աշխատանքի մեջ ինքդ քեզ համար պետք է որոշես, որ հարգանքը, աշխատասիրությունը, հավասարակշռությունը, ընկերությունը… թվել կարող եմ անվերջ, շատ կարևոր են։ Ինձ համար մի բան կա, որը ես յուրաքանչյուր պարագայում, հատկապես' աշխատանքում, օգտագործում եմ որպես կարգախոս. «Ինչ անում ես, լավ արա՛, վատ ինքն իրեն էլ կստացվի»։
Արթուր. Ես սովոր եմ թիմային աշխատանքներին, քանի որ 13 տարի է, ինչ թատրոնում եմ, իսկ մեր թիմը կարծես ընտանիք լինի: Նշեմ նաև, որ մենք բեմից դուրս էլ ենք լավ ընկերներ:
- Մեկ դիպուկ բառով նկարագրե՛ք Ձեր թիմակիցներից յուրաքանչյուրին:
Միկա. Տաթև' անկեղծ, Անի' առույգ, Արթուր' աշխատասեր:
Տաթև. Միքաել Բագրազյան' անալիտիկ, Անի Բայաթյան' կենսուրախ, Արթուր Պետրոսյան' բարի:
Անի. Էս վերջին հարցը ուղիղ եմ հասկանում և կպատասխանեմ անիական, կես լուրջ- կես կատակ Միքայել' «փնթփնթան», Արթուր' «անուղղելի», Տաթև' «աշխատասեր» ես էլ' երեքը միասին…կարող եմ անվերջ նկարագրել իմ գործընկերներին, որովհետև օր օրի նրանց հետ ավելի եմ մտերմանում, ճանաչում, հավատում ու սիրում։
Արթուր. Միկա' անհամբեր, Անի' պատրաստակամ, Տաթև' լավատես, ես էլ' հավատացած, որ ամեն ինչ լավ է լինելու:
Զրուցեց Լիա Թահմազյանը