Երգիչ, դերասան Արծրուն Ասատրյանը նոր տեսահոլովակ է նկարահանել: Երգիչը հանրությանը ծանոթ է նաև «Եղբայրները» հեռուստասերիալից:
ArmStar.am-ը զրուցեց Արծրունի հետ նրա դերասանական գործունեության և երգչի կարիերայի մասին. «Մինչ սերիալում նկարահանվելն էլ ես ունեի տեսահոլովակներ, բայց քանի որ սերիալն ամեն օր են ցույց տալիս, ավելի շատ են նայում, դրա համար ավելի շատ տպավորվեցի սերալում իմ դերակատարմամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Արծրունը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Արծրունն իրեն առաջին հերթին երգի՞չ է համարում, թե դերասան, Արծրունը պատասխանեց. «Բնականաբար երգիչ, դա է իմ մասնագիտությունը: Այս տեսահոլովակս տասներորդն է»:.
Արծրունի տասներորդ տեսահոլովակը մյուներից առանձնանում է մի հետաքրքիր փաստով' դրանում նկարահանվել է հեռուստադիտողին հայտնի և սիրված դերասանական կազմ:
ArmStar.am-ը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ հենց այս փաստը լինի տեսահոլովակի հաջողության գրավականը. «Բոլոր այն դերասանները, ովքեր նկարահանվել են այս տեսահոլովակում, իմ ընկերներն են: Նկարահանվել է նաև իմ ավագ ընկեր Արտաշես Ալեքսանյանը: Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: Երգը կոչվում է «Հրեշտակ իմ հեքիաթի»»:
Մենք հետաքրքրվեցինք նաև, թե ռեժիսորի՞, թե Արծրունի մտահղացումն էր, որ տեսահոլովակում նկարահանվեն դերասաններ, Արծրունը պատասխանեց, որ դերասանական կազմն ընտրել է ինքն անձամբ, իսկ սցենարը ռեժիսոր Գոռ Փափազյանինն է»:
Տեսահոլովակում նկարահանվել են Արտաշես Ալեքսանյանը, Նիկոլայ Եղիազարյանը, Գևորգ Փահլևանյանը, Մարզպետ Խաչատրյանը, իսկ տեսահոլովակի գլխավոր հերոսուհին է Դիաննա Տորեսը: Խոսակցության ավարտին մեզ հետաքրքրեց, թե ով է Արծրուն Ասատրյան երգչի հեքիաթի հրեշտակը' «Իմ ընտանիքը…»: