Tert.am-ը գրում է.


Ամերիկյան Google ընկերությունում սիրում են իրենց ծրագրային ապահովման ինժեներներին, հայտնի է, որ նրանք բարձր աշխատավարձ են ստանում:

 

Business Insider-ն անդրադարձել է նույն ընկերությունում մյուս՝ լավ վճարվող աշխատանքներին:

 

 

Տվյալները հիմնված են անանուն հայտարարությունների վրա, որ արել են ընկերության նախկին և ներկայիս աշխատակիցները: Ըստ այդմ՝ առցանց վաճառքի մասնագետները ստանում են 50.200 դոլար: Նույն շարքում են նաև ամենացածր աստիճանը համարվող օգնականները:

 

 

AdWords-ում՝ Google-ի գովազդային հարթակում, օգնականները ստանում են 56.400 դոլար: Գովազդային գործակալները՝ 71.080, ծրագրային ապահովման ինժեների պաշտոնում ստաժավորում անցնողները՝ 70.000 - 90.000, ավագ գովազդային գործակալները՝ 93.237, տվյալների բազայի ադմինիստրատորը՝ 100.327, ֆինանսական վերլուծաբանները՝ 103.244, բիզնես վերլուծաբանները՝104.389, օգտատիրական ինտերֆեյսի դիզայներները՝ 105.474 դոլար, ցանցային ինժեներները՝107.534 դոլար:

 

Շարունակությունը` այստեղ: