Ամռան համար ընտրել ակնոց թե ոսպնյակ: Երկու դեպքում էլ կան առավելություններ ու թերությունները: Aroxj.am-ը ներկայացնում է` որոնք են այն խանգարող նպաստող հանգամանքերը, որոնցով դուք ինքներդ կարող եք կողմնորոշվել ի վերջո ակնոց կրել, թե ոսպնյակներ:

 

Ակնոցի առավելությունները


1.Ակնոցը շատ հեշտ է հանել, դնել պայուսակի մեջ կամ ուղղակի ձեռքում պահել: Դրանք հատուկ հոգատարություն չեն պահանջում: Եթե դուք ուղևորվում եք, ապա պետք է վերցնեք ակնոցը մաքրող պարագա: Դուք չեք մտածի որտեղ լվանալ ձեռքերը ակնոցը հանելու կամ նորից կրելու համար:

 


2.Ակնոց կրելը չունի հակացուցումներ: Իսկ ոսպնյակի դեպքում կան մի շարք հիվանդություններ` աչքի խրոնիկ ալերգիա, գլաուկոմա, վահանագեղձի հիվանդություն, շաքարախտ, երբ ոսպնյակը հակացուցված է:

 


3. Ակնոցը ավելի էժան է քան ոսպնյակը: Ակնոցը կարող եք փոխել մի քանի տարի անց: Հնարավոր է կոտրվի ապակին, բայց դա հազվադեպ է լինում, իսկ եթե անզգույշ եք եղել նորոգելը դժվար չէ ու կրկին էժան է:

 


4. Ակնոց կարող եք կրել հիվանդ ժամանակ, երբ հարբուխ եք կամ բորբոքվել են աչքերը: Այդ դեպքում ոսպնյակներ չի կարելի կրել, դրանք կարող են հանգեցնել ինֆեկցիայի առաջացման:

 


5.Կարող եք ընտրել այն ակնոցը, որը համապատասխանում է ձեր դեմքին և թաքցնում է թերությունները:
Ակնոցի թերությունները

 


1.Ակնոցով դժվար է զբաղվել ակտիվ սպորտով և լողալ:
2.Ամռանը դեմքը քրտնում է, իսկ ակնոցը սահում է քթից:
3.Ակնոցներով ձեր տեսադաշտը սահմանափակ է: Դուք չեք կարող նայել կողք կամ վերև, պետք է պտտել գլուխ այդ ուղղությամբ: Դրա պատճառով կարող եք ընկնել օրինակ աստիճաններից:
4.Չեք կարող կրել արևային ակնոց: Կարող եք պատվիրել «քամելիոն», որը արևի տակ կարող է մուգ
երևալ:

   

Շարունակությունը` այստեղ: