Ամենակարևորը՝ ոչ մի վիրավորանք և ֆիզիկական ուժ: Տիբեթյան դաստիարակության ամենագլխավոր կանոնն է: Հայտնի է, որ Տիբեթում երեխաների դաստիարակությունը սկսում է ծնվելու օրվանից: Այնտեղ երեխայի ապագա վարքը, սովորույթները, հնարավոր շեղումներն ու «դժվար տարիքի» դրսևորումները հաշվարկված են: Դրա հետևանքով տիբեթցի իմաստունները մշակել են երեխայի դաստիարակության հստակ մեխանիզմներ, որոնք ըստ տարիքային խմբի բաժանվում են երեք հիմնական փուլերի: Aroxj.am-ը ներկայացնում է երեխայի դաստիրակության տիբեթյան 3 փուլերը՝


Թագավորը. 1-ին փուլ՝ մինչև 5 տարեկան


Երեխային պետք է վերաբերվել ինչպես «թագավորին»: Եթե նա որևէ բան սխալ է անում, ապա դուք պետք է ժպտաք, դեմքի մեղ արտահայտությամբ նայեք երեխային ու փորձեք «խաղիկների» միջոցով բացատրել, թե ինչու պետք չէ այդպես անել: Ձեր դեմքի ջջղային արտահայտությունը կամ այլայլումը երեխան շատ շուտ ընկալում է: Այդ պահին երեխայի մոտ վերանում է ակտիվ գործունեությունը, հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, քանիոր երեխայի մոտ դեռ չի կառուցվել երկար տրամաբանական շղթան: Օրինակ՝ նա կոտրել է որևէ թանկարժեք բան. նա չի հասկանում, որ դա ձեռք է բերվել երկար տարիների աշխատանքի ու զրկանքների արդյունքում կամ դժվարություններ հաղթահարելու միջոցով. պատիժը նա ընկալում է, որպես ուժի գործադրում և ճնշում:

 

Շարունակությունը՝ այստեղ: