1.Ոչ մի ստորացում և ֆիզիկական պատիժ: Երեխաներին ծեծելու միակ պատճառն այն է, որ նրանք ի վիճակի չեն նույն կերպ պատասխանել: Մինչև 5 տարեկանը երեխայի հետ պետք է վարվել ինչպես «արքայի» հետ: Ոչինչ չպետք է արգելել, հարկավոր է միայն զբաղեցնել: Եթե երեխան ինչ-որ վտանգավոր բան է անում, ապա պետք է պարզապես վախեցած հայացք ընդունել: Երեխան այդ լեզուն շատ լավ է հասկանում: Այս հասակում առաջանում է ակտիվություն, հետաքրքրասիրություն, կյանքի նկատմամբ հետաքրքրություն: Երեխան դեռ ունակ չէ երկար տրամաբանական կապեր կառուցել: Օրինակ, երեխան կոտրում է թանկարժեք որևէ իր: Նա դեռ չի հասկանում, որ նման իրի գնման համար անհրաժեշտ է շատ աշխատել, գումար վաստակել: Հետևաբար՝ ֆիզիկական պատիժը նա ընկալում է միայն իր նկատմամբ ուժի կիրառում, ճնշում: Այդպես պատժելով Դուք նրան չեք սովորեցնի իրեր չկոտրել, այլ միայն կընտելացնեք ենթարկվել նրան, ով ուժեղ է:

 

2.Իսկ ահա 5-10 տարեկան երեխայի հետ պետք է վարվել ինչպես «ստրուկի» հետ: Պետք է նրա առաջ դնել խնդիրներ և պահանջել կատարել դրանք: Կարելի է պատժել պահանջները չկատարելու համար (սակայն ոչ ֆիզիկապես): Այդ տարիքում ակտիվորեն զարգանում է ինտելեկտը: Փոքրիկը պետք է սովորի կանխատեսել մարդկանց արձագանքը իր գործողություններին, պետք է դրական վերաբերմունքի արժանանա և խուսափի իր անձի հանդեպ բացասական վերաբերմունքից: Այդ տարիքում չպետք է վախենալ երեխային անհրաժեշտ գիտելիքներով ծանրաբեռնելու հարցում:

 

3.Հաջորդ փուլում՝ 10-15 տարեկան երեխային պետք է վերաբերվել հավասարը հավասարի պես, իհարկե, ոչ ամբողջական հավասարության նշան դնելով, քանի որ Դուք, միևնույն է, ունեք ավելի մեծ փորձ և գիտելիքներ: Սակայն երեխան պետք է զգա, որ հավասարապես ունի ինքնադրսևորման հնարավորություն: Խորհրդակցեք նրա հետ բոլոր կարևոր հարցերում, խրախուսեք նրա ինքնադրսևորմանը, սեփական կամքը թելադրեք «փափուկ ձեռնոցներով»՝ քննարկումների, հուշումների և խորհուրդների միջոցով: Եթե Ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, ապա երեխայի ուշադրությունը հրավիրեք իր գործողությունների բացասական հետևանքների վրա՝ խուսափելով ուղղակիորեն նրան որևէ բան արգելելուց: Այդ տարիքում զարգանում է երեխայի մոտ ինքնուրույն և անկախ մտածողությունը:

 

Շարունակությունը՝ այստեղ: