Aroxj.am-ը գրում է.

 

Չնայած բազմաթիվ մասնագետներ ու դիետոլոգներ պնդում են, որ քաղցրը, մասնավորապես շոկոլդաը գիրացնում է, բայց մի խումբ գիտնականներ նոր հետազոտություն են իրականացրել, որը պարզել է, որ որ շոկոլադը կանխում է գիրացումը: Ավելի, ըստ այդ հետազոտության շոկոլադով հնարավոր է կանխարգելել երկրորդ տիպի շաքարախտի առաջացումը:

 

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կակաոյի մեջ առկա հակաօքսիդանտը կարող է խոչընդոտել քաշի ավելացմանը և նպաստել արյան մեջ շաքարի ցածր պարունակությանը:

 

Ապացուցվել է, որ մուգ շոկոլադ ուտելը կարող է բարելավել ուղեղի աշխատանքը, նվազեցնել ախորժակը և իջեցնել արյան ճնշումը: