Tert.am-ը գրում է.

 

Ամերիկացի հայտնի երգչուհի Բեյոնսեն չի ցանկանում գնալ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարսանյաց արարողությանը, որը նախատեսված է մայիսի 24-ին, հայտնում է RadarOnline-ը:

 

Պատճառն այն է, որ Բեյոնսեն չի ցանկանում այդ կերպ հայտնվել նաև Keeping Up With The Kardashians իրապատում-շոուին, որը նկարահանվելու է նաև Քարդաշյանի հարսանիքին:

 

17 Grammy մրցանակ ունեցող երգչուհու ամուսինը՝ Ջեյ Զին, Քանյե Ուեսթի մտերիմ ընկերն է, սակայն ըստ լուրերի՝ նա ավելի վաղ հրաժարվել էր Ուեսթի խաչեղբայրը դառնալ:

 

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Քարդաշյանն ու Ուեսթն առայժմ մեկ բացառություն են արել Բեյոնսեի ու Ջեյ Զիի համար. հարսանիքին հրավիրվածները պետք է հանձնեն իրենց բջջայինները, որպեսզի փակ միջոցառումից լուսանկարներ չհրապարակեն, իսկ Բեյոնսեն, գալու դեպքում, պարտադրված չի լինի հեռախոսը հանձնել:

 

Նախատեսվում է նաև, որ հրավիրվածները հարսանիքի մասին տեղեկություն չտարածելու պարտավորություն պետք է ստորագրեն:

 

Աղբյուրը նշում է, որ Բեյոնսեն ստիպված է գնալու հարսանիքին, չնայած ամենևին չի ցանկանում: