Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքի է մասնկացել C Magazine ամսագրի համար, ինչպես նաև հարցազրույց է տվել, որում պատմել է իր գործունեության ու 2-րդ հղիության բարդությունների մասին:
Քիմն ասել է, որ այժմ ինքը փորձում է ավելի շատ ժամանակ հատկացնել ամուսնուն և դստերը։ Այժմ հենց նրանք են իր կյանքի իմաստը:
Խոսելով 2-րդ հղիության բարդությունների մասին` Քարդաշյանն ասել է, որ առաջին հղիությունից հետո նա վիրահատությունների է ենթարկվել, իսկ երկրորդ բալիկն ունենալուց հետո նրա արգանդը կհեռացնեն:
Իսկ այն հարցին, թե ինչպես է Քիմը վերաբերվում իրեն ծաղրողներին և քննադատողներին, նա ասել է. «Նախկինում ես նրանց ուշադրություն չէի դարձնում և ժպտում էի նրանց, բայց մայրանալուց հետո շատ բան փոխվեց իմ կյանքում` ես չեմ ցանկանում ժպտալ նրանց, ովքեր ծաղրում են ինձ։ Ես դադարել եմ լինել աղջիկ, որը բոլորին ժպտում է»: