Սխալվելու վախը ցանկացած գործողություն նախաձեռնելու առաջին խոչընդոտն է: Եթե փորձենք հասկանալ այս վախն ըստ բաղադրիչների, ապա կստանանք հետևյալ պատկերը.

 

1.հիմար թվալու վախը:

 

2.Ժամանակը զուր վատնելու վախը:

 

3.Ինքնագնահատականին հարված ստանալու և ինքնավստահությունը կորցնելու վախը: 

 

Սխալվելու վախից դրդված մենք շատ բաներից զրկում ենք ինքներս մեզ. շփումից, նոր ծանոթություններից ու հնարավորություններից, նոր տպավորություններից: Վախի հաղթահարումը կօգնի մեզ ապրել նորովի, վայելել կայնքը` սխալներ գործելով ու դրանցից դասեր քաղելով: 

 

Այս վախը ձևավորվում է դեռ վաղ մանկությունից:Այն զարգացած է հատկապես այն երեխաների մոտ, ում ծնողներն անընդհատ անհագստանում են և թույլ չեն տալիս, որ վերջիններս ինքնուրույն որոշումներ կայացնեն: Մյուս պատճառը կարող է լինել ծնողների կողմից ընգծված հեղինակային դաստիրակությունը, այսինքն` երեխայի ուղեղում «ծնողներն ավելի լավ գիտեն» գաղափարի ներդրումը: Հետագայում դպրոցական միջավայրն ավելի է խորացնում այս վիճակը, քանի որ երեխաները սովորություն ունեն ծաղրել միմյանց սխալները: 

 

Շարունակությունը` այստեղ: