Դեկտեմբերից Հայաստանում նկարահանվում է 16 մասանոց նոր ֆիլմ, որը պատմում է ԱԻՆ փրկարարների մասին և կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ: Այժմ արվում են ֆիլմի վերջնական նկարահանումներև, իսկ հեռուստադիտողներն այն տեսնոլու հնարավորություն կունենան մարտին:

ԱԻՆ փրկարարների մասին պատմող ֆիլմի բացառիկ լուսաբանումը վստահված է ESem.am-ին, որը ֆիլմի գլխավոր ինֆորմացիոն հովանավորն է: Օրերս մեր լրատվամիջոցը ևս նկարահանման հրապարակում էր և ներկայացնում ենք փրկարարական հատուկ ջոկատի մասին պատմող ֆիլմի բոլոր գաղտնիքները:)

 

 

ESem.am-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը նշեց, որ այս տարվա սաստիկ ցուրտը նույնիսկ իրենց չի խանգարել կյանքի կոչել նախագիծն ու նկարահանումները սկսել ձմռան սկզբից: «Ինձ համար մեծ պատիվ է փրկարարների մասին ֆիլմ նկարելը,-ասաց նա ու հավելեց,- Առաջարկը եղավ Հանրային հեռուստաընկերության կողմից: Կարծում եմ` որպես մարդ էլ պարտավոր ենք մեր ֆիլմ նկարել փրկարարների մասին: Նրանք մարդիկ են, ովքեր 24 ժամ աշխատում են ու ջանք չեն խնայում իրենց պարտականություններն անելու համար: Ամբողջ թիմով մեծ սիրով ենք աշխատում այս նախագծի վրա…անում ենք մի գործ, որը վստահ ենք, լավ արձագանքներ է ունենալու»:

 

 

 

Շարունակությունը՝ այստեղ: