Այս անգամ Esem.am–ի պատրաստած բլից հարցերին պատասխանեց Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասանուհի, «Տասնմեկ», «Եղբայրներ» հեռուստասերիալներից հայտնի Յուլիա Ֆինկը:

- Ե՞րբ ես առաջին անգամ բեմ բարձրացել:
- Առաջին բեմելս ուսանողական տարիներին է եղել, իսկ առաջին մեծ ներկայացումը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում էր: «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման մեջ կոմսուհու դերով էի հանդես գալիս:


- Քանի՞տարի է, ինչ բեմում ես:
- Արդեն ինը տարի է, որից վեցն աշխատել եմ ռուսական թատրոնում:


- Դու' քո դերերի մասին:
- Մարմնավորածս դերերը շատ տարբեր են' դրամատիկականից մինչև կատակերգական. գրեթե բոլորը գլխավոր դերեր են եղել:


- Մարմնավորածդ դերերից, ո՞րն է քեզ առավել հոգեհարազատ:
- Կերտածս կերպարներից առանձնացնում եմ Սարա Քեյնի «Պսիխոզ 4.48» և Անտոն Չեխովի «Երեք քույրեր» ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումների մեջ մարմնավորածս հերոսուհիներին:

 

Շարունակությունը` այստեղ: