Դերասանուհի Յուլիա Ֆինկի համար Կանանց նվիրված միամսյակը մեկնարկել է ուրախ անակնկալներով :) ESem.am-ի հետ զրույցում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նախկին դերասանուհին ասաց, որ, որպես կանոն, կանանց տոների հետ կապված իրենց հավաքույթներն անակնակալ են լինում:

 

 

«Սովորականի նման օրը բացվեց, ու ես երեկոյի համար ծրագրված ոչ մի գործ չունեի, բայց օրվա ընթացքում զանգահարեցին մեր ընկերները, ու որոշեցինք նշել օրը: Հավաքույթն իսկական տոնախմբության վերածվեց: Հիանալի անցավ, շատ ուրախ ու անմոռանալի օր ունեցանք. բոլոր հրավիրվածները գալիս էին ծաղիկներով, բոլորիս տրամադրությունը շատ բարձր ու տոնական էր»,- պատմեց դերասանուհին:

Ըստ նրա՝ ծաղիկներով ծանրաբեռնված է տուն վերադարձել:

 

 

Յուլիան մեզ հայտնեց նաև, որ ամուսինը՝ հեռուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանը, ամեն տարի հաճելի անակնկալներ է մատուցում իրեն: «Կարելի է ասել՝ Արտյոմն ամեն օր է ինձ նվերներ անում. այդ առումով ես ուշադրության կենտրոնում եմ: Այս տարի էլ իմ սիրելի օծանելիքն է նվիրել. օծանելիքն իմ տարերքն է»,- մանրամասնեց դերասանուհին:

 

 

Վերջինիս խոսքով՝ տոնական միամսյակի կապակցությամբ շրջապատի բոլոր կանանց համար նվերներ է պատրաստում: «Այդ օրը փորձում եմ բոլորին ուշադրության կենտրոնում պահել և հաճելի նվերներ անել: Սիրում եմ հատկապես իմ ձեռքով պատրաստած իրեր նվիրել»,- եզրափակեց Յուլիան:


Ներկայացրեց Մերի Պողոսյանը