Tert.am-ը գրում է.

 

Կանադական Magnum MK5 սուպերքարը կարող է ազդեցիկ հետք թողնել ավտոմրցարշավների պատմության մեջ, նշում է Rbc.ru-ն և ներկայացնում ընկերության նոր մոդելը:

Քվեբեկում գործող Magnum ընկերության կողմից ստեղծված սպորտային MK5 մոդելը զինված է 4 մխոցային շարժիչով, որն ունի 250 ձիաուժ հզորություն և 6 աստիճան փոխանցման տուփով: Մեքենան 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 3.2 վայրկյանում: Իսկ մեքենայի թափքը պատրաստվել է ածխածնի մանրաթելից:

Նորագույն մոդելը համալրված է մրցարշավային ռետինով և 18 դույմանոց անվադողերով: Մեքենայի շարժական սպորտային ղեկում ներկառուցված է ժամանակաչափ՝ GPS նավիգացիոն համակարգով: Սրահը նախատեսված է երկու հոգու համար: Magnum MK5 մեքենայի արժեքն է 139 հազար դոլար:

 

Լուսանկարները՝ այստեղ: