Միացյալ Նահանգների Ray-Ban ընկերությունը թողարկել է արեւապաշտպան ակնոցների նոր հավաքածու: Նորույթների թվում են գրադիենտային ոսպնյակները՝ փայլքերով, եւ քթարմատին կրկնական կամրջակը: Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ հեղաշրջում են դարձել շրջանակների նոր ձեւերը՝ ձվաձեւ եւ վեցանկյուն:
Ոսպնյակները ներկայացված են տարբեր գույներով. պղնձագույն, բաց մանուշակագույն, ոսկեգույն, մոխրագույն եւ բաց կապույտ:
Ray-Ban ընկերությունը զբաղվում է հատուկ ակնոցների եւ շրջանակների արատադրությամբ կանոնավորող օպտիկայի համար, պատկանում է Իտալիայի Luxottica Group S.p.A.ֆիրմային: Ակնոցների առաջին մոդելը թողարկվել է 1937 թվականին եւ նախատեսված է եղել Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի օդաչուների համար: