Հանրահայտ Victoria's Secret բրենդի հետ նախկինում համագործակցած մոդել Քայլի Բիսուտին, ով ընկերության հետ համագործակցությունը դադարեցրել է հավատքի պատճառով, ներկայացրել է քրիստոնեական հագուստի իր առաջին հավաքածուն։
Ինչպես նշում է Газета-ն, հավաքածուն կրում է God Inspired Fashion (Աստծուց ոգեշնչված նորաձևություն) անվանումը։ Դրանում ներառված է միայն երիտասարդների համար նախատեսված հագուստ, ինչպես նաև տարբեր պարագաներ։ Հավաքածուի հատկանշական կողմն այն է, որ հագուստներից ու պարագաներից յուրաքանչյուրի վրա տպված են Աստվածաշնչից մեջբերումներ։
Օրինակ՝ ջինսե տաբատների վրա կարելի է տեսնել հետևյալ գրությունները.«Իմաստությունը կմտնի քո սիրտն ու կընդունվի հոգուդ կողմից», «Միայն Նա է իմ ուժը, փրկությունն ու ապաստանը. չեմ կասկածում»։
23-ամյա Բիսուտին այս տարվա գարնանը հրապարակել է «Ես հրեշտակ չեմ. Victoria’s Secret-ի մոդելից մինչև կրկնօրինակելու չափանիշ» խորագրով մեմուարները, որոնցում խոստովանել է, որ մոդելային բիզնեսում իրեն զգացել է որպես «մսի մի կտոր» ու պատմել հյուծող դիետաների մասին։