Նիդերլանդներից մոդել Ռոմի Սթրեյդն ուրախալի նորություն է հայտնել. նա ու նրա ամուսինը՝ Լորենս վան Լուիվենը, ծնողներ կդառնան։
Victoria's Secret-ի ցուցադրությունների աստղը խոստովանել է, որ չի կարողանում հավատալ, որ հղի է։ Բժիշկները 25-ամյա Ռոմիի մոտ հիվանդություն էին ախտորոշել, որի հետեւանքով ինքնուրույն հղիանալու շանսերը մոտենում էին զրոյին։ «Ես դատարկություն էի զգում, քանի որ մայր դառնալն ու Լորենսի հետ ընտանիք ստեղծելն իմ ամենամեծ երազանքն էր…»,- հիշում է նա։
Խնդիրների (պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ) պատճառ էին դարձել հաճախակի ճանապարհորդությունների ու տեղափոխությունների հետեւանքով սթրեսը, ամենօրյա հյուծող մարզումներն ու դիետաները։
«Ես չէի նկատում գերլարվածությունը, բայց քաշ էի հավաքում։ Արդյունքում ես որոշեցի նվազեցնել սպորտային ծանրաբեռնվածությունը, դադարել սահմանափակել սննդակարգը, ավելի շատ հանգստանալ ու հոգատարությամբ վերաբերվել ինձ։ Ինձ օգնել են նաեւ բնական հավելումներն ու ասեղային թերապիան»,- պարզաբանել է Ռոմին։
«Շուտով մենք երեք հոգուց բաղակցած ընտանիք կդառնանք։ Ես ուզում եմ ասել բոլոր կանանց, որոնք փորձում են հղիանալ. հավատացեք ձեզ, սիրեք ձեզ եւ ձեր օրգանիզմն եւ վատ մտքերին թույլ մի տվեք հաղթել ձեզ»,- գրել է Ռոմին։
Երկրպագուները, ընկերներն ու գործընկերները շնորհավորել են մոդելին եւ նրան մեծ երջանկություն մաղթել։ Շատերն են Սթրեյդին շնորհակալություն հայտնել անկեղծության համար։ «Ինչ երջանկություն, ուրախանում եմ ձեզ համար», «Դա հրաշք է։ Ռոմի, դու հիասքանչ մայր կլինես», «Ձեզ սեր են ուղարկում եւ լավագույնն եմ ցանկանում», «Ինչ լավ լուր, Ռոմի։ Ամբողջ հոգով շնորհավորում եմ քեզ ու Լոուրենսին»,- գրել են հետեւորդները։