"Miu Miu" նորաձևության տունն իր երկրպագուներին մշտապես ուրախացնում է արտասովոր նորույթներով: Այս անգամ նորույթն արևից պաշտպանող ակնոցների նոր հավաքածուն է:

Ընկերության արտադրանքի մեջ առանձնանում են ակնոցների 3 տեսակներ՝ դասական քառակուսի, կատվային  և կլոր: Բացի այդ, դրանք առանձնանում են նաև իրենց երանգներով. ընտրվել են ամենաբազմազան երանգները նուրբ երկնագույնից մինչև ոսկեգույն:

Հավաքածուի ակնոցների գինը դեռ հայտնի չէ, սակայն շուտով նրանք կհայտնվեն վաճառքում: