BMW ընկերությունը ներկայացրել է իր նոր առաջատարին՝ BMW X7-ին։ Գերմանական արտադրողի առցանց էջում մեքենայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չկան։ Այս մասին գրում էCar.ru-ն։
Կարող ենք ասել միայն, որ մեքենան համալրված կլինի ժամանակակից թվային վահանակով, iDrive մուլտիմեդիա համակարգով՝ կլիմայի հսկողություն և փոփոխության հնարավորությամբ, որի վրա կլինեն Սվարոսվսկիի քարեր:
Շարժիչի համար օգտագործվելու է 3 լիտրանոց V6 շարժիչ, ինչպես նաև 4.4 լիտրանոց V8 շարժիչ։
Որպես լրացուցիչ այլընտրանք, կներդրվի 3 լիտրանոց դիզելային շարժիչ: Փորձագետների կարծիքով մեքենան 326 «ձիաուժ» հզորությամբ հիբրիդային տարբերակով կլինի: Նշվում է , որ մեքենան ամբողջովին ավտոմատացված համակարգով է։
Նոր BMW X7-ը կցուցադրիվ ԱՄՆ-ի Սպարտանբուգի ընկերության սրահում:
Իսկ գումարի հետ կապված որևէ տեղեկություն դեռևս հայտնի չէ։