Նորվեգական ընկերությունը ներկայացրել է քամու ուժով նավարկող բեռնանավի նորագույն մոդել՝ կառուցված ժամանակակից տեխնիկական մոտեցումներով, գրում է Daily Mail-ը:

Քամու ուժն առավելագույնս կիրառող հիբրիդային նավի նախագծի հեղինակները հայտնում են, որ նավը կաշխատի նաև շարժիչների օգնությամբ: Սակայն նորագույն դիզայնը թույլ կտա 60 տոկոսով խնայել օգտագործվող վառելիքը և 80 տոկոսով նվազեցնել արտանետումները:

Ընկերությունը կարծում է, որ նավի կմախքի այս դիզայնը կարող է կիրառվել նոր հսկա զբոսանավերում: