Իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը վիտլիգոյով տառապող ամենահայտնի մոդելին՝ Վինի Հարլոուին հրավիրել է նկարահանվելու իր KKWBEAUTY կոստմետիկայի ապրանքանիշի նոր հավաքածուի գովազդում։ Համատեղ լուսանկարները նա հրապարակել է Instagram-յան էջում։
Լուսանկարում Քարդաշյանը եւ Victoria's Secret-ի 24-ամյա «հրեշտակը» պատկերված են թափանցիկ հագուստով։ Հարլոուն երկար թեւքերով սեւ կոմբինեզոն է կրում, Քարդաշյանն` առավել խիտ նյութից պատրաստված հագուստ։
Քիմի եւ Վիննի հավաքածուն կարող է բազային թվալ։ Նրանք 12 երանգի ստվերաներկ են թողարկել, հայլայթեր եւ շուրթերի համար նախատեսված երեք փայլ։