McDonald’s արագ սննդի ռեստորանային ցանցը պատրաստել է իր պատմության ընթացքում ամենաթանկ բուրգերները, որոնք կվաճառվեն 10 դոլարով, գրում է Tert.am-ը՝ հղում տալով style.rbc.ru-ին։

Բուրգերների բացառիկ հավաքածուն McDonald’s-ի ճապոնական մասնաճյուղը պատրաստել է Quarter Pounder Jewelry ընկերության հետ համատեղ. դրանցից յուրաքանչյուրը կանվանվի թանկարժեք քարերի պատվին։

Ճապոնական McDonald’s-ի նախագահ Էիկո Հարադան նման ակցիայի նպատակը բացատրել է հետևյալ կերպ. «Սա վաճառքները մեծացնելու ռազմավարություն չէ։ Ոչ մի այլ ընկերություն չի կարող առաջարկել նման բարձրորակ բուրգերներ՝ պատրաստելով այսքան կարճ ժամանակում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ռեստորանի այցելուները գնահատեն մեր հնարավորությունների բարձր մակարդակը»։

Հուլիսի 6-ին կարելի էր փորձել Gold Ring Burger, հուլիսի 13-ին կվաճառվի Black Diamond Burger և վերջում՝ հուլիսի 20-ին՝ Ruby Spark Burger։ Յուրաքանչյուր բուրգեր կփաթեթավորվի առանձին հատուկ փաթեթում, որը նման է զարդերի տուփի։ Ակցիայի ընթացքում McDonald’s-ը նախատեսում է վաճառել նման բուրգերի 300 հազ. օրինակ։