Chanel ընկերության յուրաքանչյուր ոսկերչական հավաքածու պատմում է հանրահայտ Կոկո Շանելի կյանքի մասին, գրում է Tert.am-ը՝ հղում տալով buro247.ru-ին:
Մադմուազել Շանելի մեծ սիրո՝ Բոյ Կապելի մահից հետո միակ միջոցը, որը նրան փրկել է կարոտից և տառապանքներից, դարձել է ճանապարհորդությունը դեպի Վենետիկ՝ երազանքների, հույսերի և մոռացությունների քաղաք։ Վենետիկը դառնում է նրա համար հանգստության վայր։ Հայտնվելով քաղաքի հմայքի, նրա թանգարանների և եկեղեցիների ազդեցության ներքո՝ Շանելը կրկին սկսում է վայելել կյանքը։
Հատկապես Շանելին տպավորել է Վենետիկի խորհրդանիշը՝ առյուծը, որը մարմնավորում է փառք և քաջություն։ Շանելն օգտագործել է առյուծի պատկերը որպես խորհրդանիշ, որը մինչ այժմ զարդարում է նրա հավաքածուների կոստյումների կոճակներն ու պայուսակների ճարմանդները։
Առյուծի խորհրդանիշն ընկած է նաև նոր Chanel Sous le Signe du Lion հավաքածուի ստեղծման հիմքում։ Այն բաղկացած է 58 յուրահատուկ ոսկյա զարդերից, որոնցից յուրաքանչյուրը պատմում է ևս մեկ պատմություն մեծ և անկրկնելի Կոկո Շանելի կյանքից։