Փարիզում կայացած բարձր նորաձևության շրջանակներում ֆրանսիական "Chanel" նորաձևության տունը ներկայացրել է ոսկերչական յուրօրինակ և շքեղ զարդերի նոր հավաքածուն: Նորաստեղծ զարդերը, որոնք ստացել են "Cafe Society" անվանումը, պատրաստված են սպիտակ, վարդագույն ոսկուց և բազմերանգ ադամանդներից: