Թեև Կարա Դելվինը երազում է կինոաստղի կարիերայի մասին, սակայն նորաձևության դիզայներները հույս ունեն, որ նա մոդելի աշխատանքը չի թողնի: DKNY ապրանքանիշը արդեն առաջին անգամ չէ, որ նրան դարձնում է իր գովազդային արշավի դեմքը:

Օրերս Նյու Յորքյան Թայմս հրապարակում նկարահանվում էր Կարայի հերթական ֆոտոշարքը: Նրանից բացի նկարահանումներին մասնակցել են այլ հերոսներ ևս՝ մոդել Ջորդան Դանին, ռեպեր Ասար Ռոկին և, իհարկե, նշանավոր նյույորքյան տաքսին, առանց որի վերջերս հնարավոր չի պատկերացնել DKNY-ի գովազդները:

Նկարահանման հրապարակում, ինչպես միշտ, հավաքվել են բազմաթիվ լուսանկարիչներ և Դելվինի երկրպագուներ, որոնց շնորհիվ էլ մենք հնարավորություն ունենք տեսնելու նկարահանումների «անդրկուլիսյան» կադրերը:

600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580