Balmain նորաձևության տունը նկարահանել է նոր գովազդային ֆոտոշարք, և բոլոր ներգրավվածները երկար չեն մտածել, թե ում պետք է հրավիրեն: Ընկերության կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռուստամը հրավիրել է իր վաղեմի ընկերուհուն՝ մոդել Կարա Դելեվինին: Ֆոտոշարքից լուսանկարներ են հայտնվել նրա Instagram- ում:
Ֆոտոշարքի գաղափարը նույնպես նոր չէ, բայց յուրահատուկ գեղեցիկ է. Կարան և Օլիվյեն պատկերել են սիրահար զույգին «սիրո քաղաք» Փարիզում։ Մի քանի լուսանկարներում բացահայտվում է մի ամբողջ պատմություն. Զույգը մոտոցիկլետ է վարել, շրջել գիշերային փողոցներով, նկարել պաստառներ՝ իրենց պատկներերով, ապա անցել համբույրների: