«The Pussycat Dolls» խմբի մենակատար Նիկոլ Շերզինգերը կարանտինի ընթացքում հետեւորդներին թույլ չի տալիս ձանձրանալ։ Օրերս խմբի պաշտոնական էջում տեղի է ունեցել նոր երգի պրեմիերան՝ «React» երգի ռեմիքսը։ Ինչպես միշտ, թեժ է ստացվել։

Երգչուհին նաեւ ոչ պակաս թեժ տեսանյութ է հրապարակել նկարահանման ընթացքից։ Աստղը սեւ, լատեքսային բոդի է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Բարձրակրունկներն ընդգծել են երգչուհու անվերջ երկար ոտքերը։ Իսկ «ոստիկանական» գլխարկը, որը զարդարված էր քարերով, ընդգծել է կերպարը։