Բաղադրություն

1 հ. քիվի
2 շերտ կիտրոն
7-10 ճյուղ մաղադանոս
6-8 ճյուղ թարմ անանուխ
100 գ ջուր
1-2 թ.գ. մեղր

Պատրաստման եղանակ

Մաքրել քիվին, լցնել հարիչի մեջ, ավելացնել մաղադանոսն ու կեղևով կիտրոնը, անանուխի տերևները և մեղրը, հարել։ Վերջում ավելացնել ջուր, հարել, մատուցել՝ ձևավորելով մի շերտ քիվիով։ Պետք է խմել անմիջապես։