1. Սառը սուրճ անանուխով ու շոկոլադով
Բաղադրությունը
Թարմ բնական սուրճ` 300-350 գրամ
Դառը շոկոլադ` 30-50 գրամ
Անանուխի թուրմ կամ լիկյոր` 2-4 թեյի գդալ
Սերուցքային պաղպաղակ` 100 գրամ
Սառույցի կտորներ
Պատրաստման եղանակը
Եփում ենք սուրճը և եփվելուց հետո գդալով հանում վրայի սերը: Տաք սուրճի մեջ լուծում ենք դառը շոկոլադը: Թողնում ենք մի քիչ հովանա և այնուհետև խառնում ենք սերուցքային պաղպաղակը, անանուխի թուրմը և սառույցը: Այս ամենը հարում ենք բլենդերով մինչև համասեռ զանգված ստանալը: Մատուցելիս կարող եք մի քանի կտոր սառույց էլի ավելացնել և զարդարել անանուխի թարմ թերթիկներով:
(Եթե տանը չունեք անանուխի թուրմ կամ լիկյոր, այն կարող եք փոխարինել անանուխ պարունակող շոկոլադով):
2. Սառը սուրճ բանանով և պաղպաղակով
Բաղադրությունը
Թունդ եփած սուրճ՝ 250 գրամ
Պաղպաղակ
Բանան
Դարչին
Շոկոլադ
Պատրաստման եղանակը
Եփում ենք թունդ սուրճ և թողնում ենք հովանա: Այդ ընթացքում բլենդերով հարում ենք բանանը և պաղպաղակը, ըստ ճաշակի կարելի է ավելացնել նաև մի քիչ շաքարի փոշի: Հետո այս ամենին խառնում ենք արդեն սառած սուրճը և մի փոքր էլ միասին հարում: Մատուցելիս բաժակի վրա կարող եք դարչին և քերած շոկոլադ շաղ տալ:
3. «Ին-յան» սառը սուրճ-թեյ
Բաղադրությունը
Սև թեյի 3 տեսակ՝ ամեն մեկից 1 թեյի գդդալ
Սև սուրճ
Խտացրած կաթ՝ 1 հատ
Շաքարավազ
Սառույց
Պատրաստման եղանակը
Սկզբում եփում ենք թեյը: Մեծ թեյնիկի մեջ 1/2 լիտր ջուր ենք լցնում, ավելացնում ենք 3 տեսակի թեյերը և թողնում ենք 5 րոպե թրմվի: Զուգահեռ եփում ենք ոչ թունդ սուրճը: Պատրաստի թեյին ավելացնում ենք շաքարավազը՝ ըստ ճաշակի, և խտացրած կաթը: Մատուցման բաժակի մեջ սկզբում լցնում ենք կաթով թեյը, հետո նոր սուրճը, ավելացնում ենք սառույցի կտորները և մատուցում:
(Այս եղանակով պատրաստված սուրճից կարելի է խմել օրեկան ընդամենը 1 բաժակ)
Աղբյուրը՝ INFOmanka