Lamborghini ընկերության տարբեր թվականների արտադրության 100-ից ավելի մեքենաներ մասնակցել են մրցավազքի, ներկայացնում է Business Insider-ը:

Իտալական հայտնի սուպերքար արտադրողի տարբեր սերունդների և ոճի ներկայացուցիչներ՝ դասականից մինչև Lamborghini Aventador անձրևային եղանակին անցել են լեռնային կտրուկ շրջադարձերով:

Ավելի քան 100 մեքենաներ ոչ այնքան մեծ արագությամբ սլացել են մեկը մյուսի հետևից՝ հիացնելով բազմաթիվ երկրպագուների: