«Ռուսական թատրոններից մեկում մեկնարկել են ռուսական Պրիմադոննա Ալլա Պուգաչովայի երիտասարդությունը ներկայացնող ֆիլմի նկարահանման աշխատանքները»- գրում է tesadasht.am-ը:

Ֆիլմը նկարահանում է երգչուհու նախկին ամուսիններից մեկը՝ Ալեքսանդր Ստեֆանովիչը: Ինչպես գրում են ռուսաստանյան լրատվամիջոցները, Ստեֆանովիչը դեռևս փորձում է գաղտնի պահել, թե ում մասին է ֆիլմը, սակայն լրատվամիջոցներին հաջողվել է պարզել, որ այն հենց Պուգաչովայի մասին է: Նրան ֆիլմում մարմնավորում է ռուս դերասանուհի Ալեքսանդրա Վոլկովան:

Ֆիլմը ստացել է «Համարձակություն» աշխատանքային վերնագիրը: Ֆիլմն էկրան կբարձրանա հենց այն ժամանակ, երբ երգչուհին կնշի իր 65 ամյակը, իսկ դա կլինի եկող տարվա ապրիլին: