Ռուս կոմպոզիտոր, երգիչ Սերգեյ Չելոբանովը մանրամասներ է հայտնել երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ առաջին սեքսի մասին: Starhit.ru-ի հաղորդմամբ' ամենը տեղի է ունեցել Պրիմադոննայի բնակարանում:
«1990 թ-ի ամանորին մենք ծանթացանք: Նա ինձ հրավիրեց իր բնակարան' լսելով իմ առաջին երգերը: Ես նման բան չէի սպասում. Ուր' ես, ուր' Պուգաչովան» ,- հիշել է 59-ամյա երաժիշտը:
Նա պատմնել է, որ Պուգաչովայի տանը ալկոհոլ են օգտագործել ու սկսել են պարել:
Չելոբանովը վստահեցնում է, որ այնքան էլ լավ չի հիշում բոլոր մանրամասները:
«Մտածեցի՝ ինչո՞ւ երկչոտ լինել: Թող փոքրիկ աղջիկները վախկոտ լինեն»,- նշել է երգիչը և հավելել, որ առավոտյան արթնացել է շրթներկով:
Նրա խոսքով' ոչ ինքը, ոչ Պուգաչովան չեն հասկացել, թե ինչ է կատարվել:
«Չեմ կարող հասկանալ, թե որ պահից հասկացանք, որ ուզում ենք միասին լինել: Սկզբում մենք պարզապես աշխատում էինք ստուդիայում և հյուրախաղերի էինք գնում: Ինչ-որ կերպ այդ ամենը փոխվեց: Ոչ ոք չհասկացավ, թե ինչպես տեղի ունեցավ այդ ամենը: Լավ է, որ պատահեց: Ինձ շատ դուր եկավ» ,- խոստովանել է նա:
Չելոբանովի հետ ծանոթանալու պահին երգչուհին ամուսնացած էր Եվգենի Բոլդինի հետ: Չելոբանովը նույնպես ամուսնացած էր:
Զույգը գաղտնի հանդիպել է երեք տարի: Պուգաչովան նույնիսկ չի ամաչել այն փաստից, որ իր սիրեցյալը պայքարում էր թմրանյութերից և ալկոհոլիզմից կախվածության դեմ: