Հանրահայտ կոլումբացի երգչուհի Շակիրան առաջին անգամ բացահայտ պատմել է իր ընտանիքի սնանկության պատմությունը, ինչն էլ ստիպել է նրան ընդունել իր կյանքի գլխավոր որոշումը։
Երբ ընտանիքը սնանկացել է, ապագա երգչուհին եղել է ընդամենը 8 տարեկան։ Ծնողներն այնքան էին աղքատացել, որ ստիպված են եղել ոչ միայն ավտոմեքենան, այլև ամենաանհրաժեշտ իրերը վաճառել։ Մի անգամ աղջիկն ուժգին սթրես է տարել, երբ դպրոցից տուն է վերադարձել ու հայտնաբերել սենյակները դատարկ։
Շակիրան խոստովանել է, որ խիստ վիրավորվել էր հորից, որ ընտանիքը տարել է ֆինանսական նման վիճակի՝ ընդհուպ մինչև կահույքի վաճառքի։ Այդ ժամանակ Շակիրան որոշել է հայտնի դառնալ ողջ աշխարհում, որպեսզի երբեք աղքատության մեջ չապրի։ Երկար տարիները, որոնք ընտանիքն անցկացրել է աղքատության մեջ, կոփել են ապագա երգչուհու բնավորությունը՝ ստիպելով նրան հասնել փառքի ու հարստության։ Այժմ նրա հարստությունը կազմում է 220 մլն դոլար։