Սեպտեմբերին կայանալիք Ֆրանկֆուրտի ավտոսրահում Audi-ն կներկայացնի լեգենդար Sport Quattro մեքենայի «իրավահաջորդի» նախատիպը, հաղորդում է Tert.am-ը՝ հղում տալով Motor.ru-ին, որն էլ իր հերթին վկայակոչում է Auto Zeitung-ին: Մեքենան հնարավորություն կտա պատկերացնել, թե ինչ տեսք կունենա սերիական մոդելը, որը նախատեսվում է սահմանափակ քանակով արտադրել 2014 թվականին:

Ըստ նախնական տվյալների, նորույթը կպատրաստվի A5-ի մոդիֆիկացված հիմքի վրա, իսկ արտաքինը կհիշեցնի Quattro-ի 406 ձիաուժ հզորությամբ նախատիպը, որը 2010 թվականին ցուցադրվել էր Փարիզի ավտոսրահում:

Մեքենան զինված կլինի 4 լիտր աշխատանքային ծավալ ունեցող շարժիչով, որի հզորությունը կկազմի 650 ձիաուժ: Նման շարժիչով մեքենան 100 կմ/ժ արագության կհասնի 3.4 վայրկյանի ընթացքում:

Սպասվում է, որ նոր մեքենայի գինը կկազմի մոտ 115.000 եվրո: