Tert.am

Իտալական Icona դիզայներական ընկերությունն ապրիլի 21-ին իր դռները բացած Շանհայի ավտոսրահում պաշտոնապես ներկայացրել է Vulcano սուպերքարը, հայտնում է LuxPlanet-ը։

Նորույթն այնքան ընկերության դիզայներական տաղանդի դրսևորումը չէ, որքան ավտոմոբիլային նոր տեխնոլոգիաների ցուցադրություն։ Մասնավորապես, Vulcano-ն համալրված է շարժիչների 2 տեսակով, որոնցից մեկն ունի 950 ձիաուժ հզորությամբ V-12, իսկ մյուսն ավելի համեստ հնարավորություններով V-6 շարժիչ։

V-12 շարժիչը կարողանում է 100կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 2 վայրկյանում։V-6-ի դեպքում պահանջվում է 2.9 վայրկյան։ Սակայն 2 շարժիչների զարգացրած առավելագույն արագությունը 350 կմ/ժ է։ Նախատեսվում է մեքենան արտադրել սահմանափակ քանակով։